Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն օրերս Գուրիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ է անցկացրել Վրաստանի եւ Հունաստանի միջեւ, ի վնաս Հունաստանի: «Ռեզոնանսի» թերթի գնահատմամբ, դա կարող է երկու դառնալ երկրների հարաբերություններում միջազգային սկանդալի պատճառ:

Հրատարակչության տեղեկություններով, Բագրաձեն հայտարարել է, որ «Հունաստանում մարդիկ փողոց են դուրս եկել եւ ոչնչացնում են ամեն ինչ», թեեւ այդ երկրին «միլիադներ են հատկացնում»: Նա եկել է այն եզրահանգման, որ «հույներին էլ ոչինչ չի փրկի», քանի որ նրանք «ագրեսիվ ժողովուրդ են»: Նրա կարծիքով, եթե վրաց ժողովուրդն էլ այդքան «համբերատար» լիներ, ապա երկրում դրությունը կարելի կլիներ համեմատել ոչ թե Հունաստանի, այլ Սոմալիի հետ:

Դեռեւս հայտնի չէ, թե Աթենքում ինչպես կարձագանքեն այդ հայտարարությանը, գրում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը: