Երեւան-Սեւան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում, փետրվարի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում է ավտոմեքենա եւ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ» մակնիշի 43 ՕՏ 820 համարանիշի (միկրոավտոբուս, վարորդ` 50-ամյա Ա. Հովհակիմյան) եւ «Սուբարու» մակնիշի 22 ՏԼ 627 համարանիշի (վարորդ` 35-ամյա Ս. Սարգսյան) ավտոմեքենաները. կա 4 տուժած, իսկ հրդեհ չի բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 51-ամյա Հայկազ Աղասյանը, Երեւանի բնակիչներ` 18-ամյա Արթուր Մամյանը, 65-ամյա Սադարիկ Պետրոսյանը եւ «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` Գավառի բնակչուհի, 63-ամյա Սվետա Սարգսյանը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդ` Աբովյան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արամ Հովակիմյանին: