Հոլանդիայի գլխավոր ընդդիմադիր «Աշխատավորական» կուսակցության նախագահի թեկնածուներից մեկը Թուրքիայից Հոլանդիա ներգաղթած Նեբահաթ Ալբայրաքն է։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Նեբահաթ Ալբայրաքը հոլանդական Ուտրեխտ քաղաքում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է իր թեկնածության մասին՝ նշելով, թե չնայած իր ազգային պատկանելությանը, հավատում է հաջողությանը։

Նեբահաթ Ալբայրաքը ներկայումս գլխավորում է Հոլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։