Նախնական տեղեկություններով, մարտի 2-ին Հայաստան կժամանեն Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա): Այդ մասին NEWS.am-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Նրանք հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Հայաստան են այցելել 2011 դեկտեմբերին:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, եւս տեղեկություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության վերաբերյալ:
Համանախագահները Բաքու կայցելեն մարտի 5-ին: Նրանք մի շարք հանդիպումներ կունենան Բաքվում:




























