Երեւան-Գյումրի ճանապարհի 29-րդ կմ-ին, փետրվարի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, դեպի Երեւանի ուղղությամբ ընթանալիս, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























