ՀՀԿ-ն չպետք է վախենա պարտվելուց: Այսօր` փետրվարի 27-ին, Հայաստանի քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ, նման կարծիք է հայտնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Ընտրությունների արդյունքում իշխանությունը կորցնելը ողբերգություն չէ, իսկ իշխող ուժը պետք է հասկանա դա: Ի վերջո, չորս տարի հետո կարելի է իշխանությունը վերադարձնել ընտրությունների միջոցով: Իսկ ընտրությունների ինստիտուտին վնաս հասցնելը կարող է լուրջ անդրադառնալ երկրի քաղաքական համակարգի վրա»,-հայտարարել է Մարգարյանը: 

Նրա խոսքով, մոտակա ժամանակահատվածում ՀՅԴ-ն սկսելու է կամավորներ ընտրել ընտրությունների ընթացքին հետեւելու համար:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ավելի վաղ հայտարարել էր «Քվեն ուժ է» ակցիայի մասին եւ դրա շրջանակներում մի շարք միջոցառումներ էր կազմակերպել: