Փետրվարի 26-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արեւշատ գյուղի 16-ամյա մի բնակչուհի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, տան լոգարանում ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Նույն օրը, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Սեւան քաղաքի 20-ամյա մի բնակչուհի:
Պարզվել է, որ աղջիկը թունավորվել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց բնակարանի լոգարանում ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրաշեն գյուղի երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում իրենց տան գազօջախի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից, սակայն բուժօգնության են դիմել ժամը 20.00-ին:
Այսօր` փետրվարի 27-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կոտայք գյուղի երեք բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, տան գազի վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Փետրվարի 25-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աստղաձոր գյուղի մի բնակչուհի:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տան լոգարանում լողանալու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:



























