Աֆղանստանի նախարարական պատվիրակությունը չեղյալ է հայտարարել իր այցը ԱՄՆ, որ կենտրոնանա ներքին անվտանգության հարցերի վրա: Պատվիրակության կազմում են, մասնավորապես ներքին գործերի եւ պաշտպանության նախարարները: Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, այս շաբաթ բարձրաստիճան աֆղան պաշտոնյաները խորհրդակցելու են կառավարության այլ անդամների եւ կրոնական առաջնորդների հետ` ՆԱՏՕ-ի զորակազմի անվտանգությունն ապահովելու եւ երկրում բռնություններին վերջ դնելու համար, հաղորդումէ  «Ինտերֆաքսը»:

Աֆղան նախարարները ԱՄՆ-ում պետք է հանդիպեին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտայի հետ:

Նշենք, որ Աֆղանստանում չեն դադարում բողոքի ակցիաները ամերիկացիների կողմից մահմեդական սուրբ գրքերն այրելուց հետո: Ցուցարարների հիմնակն կարգախոսն է «Մահ Ամերիկային»: Ակցիաների ժամանակ սպանվել են 30 մարդ, հարյուրավորները` վիրավորվել:

Փետրվարի 25-ին Աֆղանստանի ՆԳՆ շենքում անհայտ անձը գնդակահարել է ՆԱՏՕ-ի երկու սպաների: Պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: