Երեւանում, փետրվարի 25-ին, ժամը 20.00-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մանանդյան եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, ով եւս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























