ԵՄ երկրների արտգործնախարարները քննադատել են Սիրիայում սահմանադրական հանրաքվեի անցկացմանը` այն անվանելով ֆարս երկրում չդադարող բռնությունների ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Agence-France Presse-ը:

«Երբ մենք տեսնում ենք Ազգային ժողովի ժպտացող նախագահին քվեարկելիս, դա չարագուշակ ֆարս է: Դա վրդովեցուցիչ է, քանի որ նույն ժամանակ Հոմսն ու այլ քաղաքներ շարունակում են ռմբակոծվել»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն` հավելելով, որ ԵՄ-ն շարունակելու է ճնշում գործադրել Սիրիայի վրա նոր պատժամիջոցների միջոցով:

Ոչ պակաս քննադատական է տրամադրված Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: «Քվեարկությունը ոչ ոքի չի խաբի: Ընտրատեղամասերի բացումը կրակին զուգահեռ միջազգային հանրության վստահությունը չի հարուցում»,- ասել է Հեյգը:

Եվրամիության 27 երկրների ղեկավարները այսօր հայտարարել են Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին: