Ալի Աբդալա Սալեհը պաշտոնապես Եմենի նախագահի լիազորությունները փոխանցեց իր հաջորդին` Աբդ Րաբբո Մանսուր Հադիին: Նախագահական պալատում կայացել է երդմնակալության արարողությունը:
«Ես հեղափոխության դրոշը հուսալի ձեռքերում եմ թողնում», - ասել է Սալեհը:
Հիշեցնենք, փետրվարի 21-ին Եմենում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ: Փետրվարի 25-ին Աբդ Րաբբո Մանսուր Հադին երդում էր տվել որպես երկրի նոր ղեկավար: Նույն օրը երկրում ահաբեկչություն էր իրականացվել, որը 26 մարդու կյանք էր խլել:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, Ալի Աբդալա Սալեհը, որը երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել էր 34 տարի, ստիպված էր եղել հրաժարական տալ այն բանից հետո, երբ երկրում տեւական հակակառավարական ցույցեր էին սկսվել: Սակայն նա երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է շարունակում մնալ, իսկ ընդդիմությա հետ ստորագրած համաձայնագիրը նրան քրեական հետապնդումներից անձեռնմխելիություն է երաշխավորում, թեեւ հասարակությունը պահանջում է պատժել նրան:




























