Երեւանում սկսվել են բանակցությունները Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի վերաբերյալ:

Ինչպես լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ներկայիս բանակցությունները ինքնուրույն են ընթանում, բայց ըստ էության լրացնում են ԵՄ հետ օրակարգը, որ արդեն քննարկում է ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցերը:

Փոխնախարարը նշել է, որ ներկայումս քննարկվող վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի պայմանագրերը երկու տարբեր փաստաթղթեր են եւ հատուկ ընդգծել է, թե բանակցությունների հաջող ավարտը թույլ կտա ակտիվացնել Եվրոպայի եւ Հայաստանի հարաբերությունները քաղաքացիական հասարակության միջոցով: