Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին արեւմտյան շրջաններում, 29-ին, մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք ձյան տեսքով: Քամին հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը եւ 2-ի գիշերը կնվազի 2-3, 2-ի ցերեկը եւ 3-ի գիշերը եւս 6-8 աստիճանով:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում փետրվարի 28-ին փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին` ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ի դեպ, Երեւան քաղաքի փետրվարի 28-ի օդի առավելագույն ջերմաստիճանը եղել է 1955թ.` +20 աստիճան, իսկ նվազագույնը ջերաստիճանը` 1929թ. -16 աստիճան:






























