Լիտվայի նախկին վարչապետ, Լիտվական ազգային կուսակցության ղեկավար Կազիմիրա Պրունսկենեն փետրվարի 26-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, քանի որ կասկած կա, որ նա կաթված է տարել:
Նրա դուստրը հայտնել է, որ մոր մոտ ախտորոշել են արյունաշրջանառության խախտում, նրա վիճակը կայուն է, նա գտնվում է գիտակից վիճակում: Քաղաքական գործչի վիճակը վատացել է փետրվարի 26-ին, երբ նա պատրաստվում էր նշել իր ծննդյան տարեդարձը: Լրանում է նրա 69-ամյակը:
Delf-ի տեղեկություններով, նրա վիճակը լուրջ է:
Անկախ հանրապետության հռչակման ակտը ստորագրել է Պրունսկենեն, նա անկախ Լիտվայի առաջին վարչապետն է եղել:




























