Երեւանում, այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Թումանյան 15-Ա շենքի 3-րդ հարկի պատուհանին փակցված հովանոցը պոկվել եւ ընկել է, ոչ թե երիտասարդի գլխին, այլ կողքը, որից հետո նա գնացել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ ներկա պահին ոստիկանությունը տեղեկություններ չունի նրա մասին: Հարակից շենքի բնակիչները NEWS.am-ին պատմեցին, որ իրենց ուժեղ ձայնն է  պատշգամբ դուրս բերել: Միաժամանակ նշում են, որ  հովանոցն ունեցել է մոտավորապես  3 մ երկարություն եւ  1,5 մ լայնություն, իսկ ծանրությունը՝ մոտ 100 կգ է եղել: Նրանց ներկա պահին մտահոգում է այն հանգամանքը, որ իրենք երաշխիք չունեն, որ մյուս հովանոցներն էլ վայր չեն ընկնի եւ պատահական անցորդների համար ճակատագրական դառնան: