Կիեւի Պեչերյան դատարանը մեղավոր է ճանաչել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին եւ դատապարտել նրան չորս տարվա ազատազրկման:
Ինչպես գրում է «Դնի.ռու»-ն, սկզբում դատական գործընթացը բաց էր, սակայն ավելի ուշ լսումները փակ են ընթացել:
Դատավճռի ընթերցման ժամանակ փողոցում հավաքվել էին նախկին նախարարի տասնյակ համախոհներ: Նրանք հանդես էին գալիս «Երեկ Յուլյան, այսօր` Յուրան: Վաղը ոչ ոք չի կարողանա պաշտպանել քեզ»:
Դատախազությունը Լուցենկոյին մեղադրում է պաշտոնական բնույթի մի շարք հանցագործություններում, մասնավորապես նրան մեղադրում են, որ իր վարորդին աշխատանքի է ընդունել, օժանդակել, որ նա առաջ ընթանա, ինչպես նաեւ բյուջետային միջոցների չարաշահում իրականացրել 2008-2009 թվականներին Ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակ:
Քաղաքական գործիչը, ով ղեկավարում է Ազգային ինքնապաշտպանություն ընդդիմադիր կուսակցությունը եւ նարնջագույն հեղափոխության ժամանակ եղել է Մայդանի կոմիսարներից մեկը, համոզված է, որ իրեն դապապարտում են քաղաքական գործունեության համար:




























