Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, փետրվարի 27-ին, ժամը 23.30-ին, թմրամիջոց եւ սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 34-ամյա Թորոս Մ.-ին եւ ուղեւոր, 39-ամյա Իշխան Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի առջեւի դռան գրպանիկից հայտնաբերվել է «Մակարով» օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի հայտարարության, պատկանում է իրեն:
Ուղեւոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























