Երեւանում, փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԶԱԶ-968» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ թաղամասում բախվել է «Օպել Վեկտրա», ապա՝ մայթեզրին կայանված «ԵրԱԶ-762» մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԶԱԶ-968»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























