Երեւանում, փետրվարի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Նաիրի Զարյան եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում 56-ամյա ուղեւորուհին իջնելով թիվ 114 երթուղու միկրոավտոբուսից, վերարկուի փեշն անզգուշությամբ թողել է դռան արանքում, ինչի հետեւանքով միկրոավտոբուսի շարժվելուց հետո վայր է ընկել, վրաերթի ենթարկվել նշված միկրոավտոբուսի կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: