Մասիս քաղաքում, փետրվարի 27-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես C-180»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «ՎԱԶ-2108»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես C-180»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: