Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, փետրվարի 27-ին, ժամը 18.30-ին, Նար-Դոսի եւ Խորենացիի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, ով հունվարի 30-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նույն օրը, ժամը 14.45-ին,  ոստիկանության ծառայողները Գլաձոր գյուղից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, ով փետրվարի 24-ից հետախուզվում էր յուրացման կամ վատնման մեղադրանքով:

Տղամարդը  ձերբակալված է: