Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում Nepal Oil Corporation նավթային գրասենյակի շրջակայքում պայթյուն է որոտացել: Երեք մարդ զոհվել, մի քանիսը վիրավորվել են:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է ոչ այնքան հայտնի «Միացյալ ազգային-ազատագրական ճակատ» խմբավորումը, գրում է «Պոդրոբնոստի»-ն:
Լրատվամիջոցների տվյալներով` Nepal Oil Corporation-ին հաճախ քննադատում են վերջինիս վարած քաղաքականության համար, ինչի արդյունքում Նեպալում վառելիքի գներն աճում են:



























