Սումգայիթի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ նա ծանոթացել է հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարը կարեւորել է շինարարական աշխատանքների որակով ու ժամանակին իրականացումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:




























