Չինաստանի քիմիական գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի լրատվամիջոցները հաղորդում են 13 զոհի եւ 43 վիրավորի մասին:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:20-ին, Չժաոսյան նահանգում գտնվող քիմիական գործարանում: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը եղել է քիմիական ռեակցիան:

Լրագրողների ներկայացմամբ, պայթյունն այնքան հզոր է եղել, որ պայթյունի ալիքը կոտրել է շրջակայքում գտնվող շենքերի ապակիները, հաղորդում է Utro.ru-ն: