Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այըմդոս Բոզժիգիթովը (ֆոտոռեպորտաժ):
Դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ խնդրի` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ամրագրվել է 2010-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ (այդ ժամանակ ԵԱՀԿ-ում նախագահում էր Ղազախստանը):
Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ-ում նախագահող երկրին` Իռլանդիային, Ղազախստանի դեսպանը նշել է, որ Իռլանդիան իր առաջնահերթություններն ունի:




























