Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը քննադատել է Թուրքիային՝ Սիրիայի հարցում որդեգրած քաղաքականության համար։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարարը նշել է, թե Թուրքիան իր տարածք է հրավիրում զինված խմբավորումների՝ շեշտելով, թե դա հարեւանին վայել պահվածք չէ։ Նա կոչ է արել Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուին՝ հրաժարվել Սիրիային ժողովրդավարության դասեր տալուց։




























