ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ ահափորձ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված Ադամ Օսմաեւի հորը` Ասլանբեկին ազատ են արձակել Օդեսայում:
Ասլանբեկի եղբայրը` Չեչնիայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Ամին Օսմաեւը հայտնել է, որ քննությունը պարզել է, որ Ադամի հայրը, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամներն առնչություն չեն ունեցել իր գործերի հետ: Նրա խոսքով, իր եղբայրն ավելի վաղ զբաղվել է նավթային բիզնեսով եւ միշտ պաշտպանել է Ռուսաստանի շահերը, գրում է «Պրավդա.ռու»-ն:
Ասլանբեկ Օսմաեւը ձերբակալվել էր որդու հետ փետրվարի 4-ին, Օդեսայում:
Ադամ Օսմաեւը, ով հետախուզման մեջ էր գտնվում պայթյուն կազմակերպելու կասկածանքով, որի ժամանակ մահացել էր Ռուսլան Մադաեւը, իսկ Իլյա Պյազնինը լուրջ այրվածքներ էր ստացել, կալանավորումից հետո սկսել է ցուցմունքներ տալ` Պուտինի դեմ կազմակերպվող մահափորձի վերաբերյալ:
Փետրվարի 27-ին Պուտինի դեմ մահափորձի մասին տեղեկությունտ հաղորդել է «Առաջին ալիքը»:



























