Աստրախանում 9-հարկանի շենքի գազի պայթյունի հետեւանքով փլված մուտքի ավերակների տակ գտել են յոթերորդ զոհի մարմինը: Այս մասին հայտնել են ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունում: Ավելի վաղ հաղորդել էին 6 մարդու մարմինները հայտնաբերելու մասին:
Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկության` եւս 13 մարդ համարվում են անհետ կորած` մուտքի բնակիչներ, աշխատողներ եւ շենքի առաջին հարկում գտնվող «Բոհեմ» խանութի հաճախորդներ:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 27-ին Աստրախանի 9-հարկանի շենքի մուտքերից մեկում: Մուտքն ամբողջությամբ փլվել է: Ըստ նախնական տվյալների` ողբերգությանն է հանգեցրել բնակիչներից մեկի ինքնասպանության փորձը:
Վնասվածքներ են ստացել 15 մարդ, այդ թվում նաեւ` երեխաներ:



























