Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է օրենսդրական թիվ 94 հրամանագիրը` 2012 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման մասին, որը հաստատվել է համազգային հանրաքվեով:  Նոր Սահմանադրությունն արդեն ուժի մեջ է մտել: Այս մասին  հայտնել է սիրիական պետական տեղեկատվական  «ՍԱՆԱ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ կիրակի օրվա հանրաքվեով նոր Սահմանադրությանն աջակցել են ընտրողների մոտավորապես 90% -ը: