Սիրիայում վիրավորված եվրոպացի լրագրողներին հաջողվել է ապահով վայր տեղափոխել: Բրիտանական Sunday Times թերթի ֆոտոթղթակից Փոլ Քոնրոյը եւ ֆրանսիական Figaro թերթի թղթակից Էդիտ Բուվյեն, որոնք վիրավորվել էին սիրիական Հոմս քաղաքը կառավարական զորքերի կողմից գնդակոծվելու արդյունքում, Սիրիայից տեղափոխվել են Լիբանան: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով` նրանք «ապահով վայրում են, եւ նրանց վիճակը միանգամայն գոհացուցիչ է», գրում է «Վզգլյադ» թերթը:
Հիշեցնենք, այդ նույն հրետանային գնդակոծության հետեւանքով արեւմտյան լրատվամիջոցների երկու աշխատակից էին զոհվել, այդ թվում բրիտանական The Sunday Times շաբաթաթերթի թղթակից ամերիկուհի Մերի Քոլվինը:




























