ՀՀԿ-ն ունի հաղթելու կամք ընտրական ցանկացած համակարգի առկայության դեպքում եւ  դրա ապացույցը Երեւանի քաղաքապետի ընտրություններ էին: Այդ մասին, այսօր` փետրվարի 28-ին, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի ներդրման վերաբերյալ քննարկման ժամանակ: Նման նախաձառնությամբ է հանդես եկել խորհրդարանական ընդդիմությունը:

«Դուք հիշում եք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները կազմակերպվեցին համամասնական համակարգով, ինչը հիմա առաջարկում է ընդդիմությունը: Այդ ժամանակ հաղթանակ տարավ ՀՀԿ-ն»,-հիշեցրել է Շարմազանովը:

Նրա խոսքով, աշխարհում չկա այս կամ այն ընտրական համակարգի մեծ արդյունավետության ապացույց: «Եթե մենք խոսենք մեր հանրապետության տարածքի համաչափ զարգացման մասին, ապա ներկայիս խորհրդարանում մեծամասնականները լուրջ դեր են խաղում այն մարզերի զարգացման ոլորտում, որոնք ներկայացնում են: Համամիտ եմ, մեր համար մեկ խնդիրը պետք է լինի ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: Ես չեմ կարծում, որ գործող համակարգը կարող է խանգարել այդ գործին:

Ոչ ոք Հայաստանի իշխանություններից ավելի շատ շահագրգռված չէ ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում»,-հայտարարել է պատգամավորը: