Լենինգրադի շրջանում մայրը մահացու ծեծի է ենթարկել  յոթնամյա դստերը: Բժիշկները չեն կարողացել փրկել երեխային, նա մահացել է այդպես էլ գիտակցության չգալով: Աղջկա մայրը` Ելենա Սիվիկը, ձերբակալվել է:

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ փետրվարի 23-ի առավոտյան  Գատչինյան կենտրոնական շրջանային հիվանդանոց է տեղափոխվել առաջին դասարանի յոթնամյա աշակերտուհին` Շպանկովո գյուղից: Երեխան կլինիկական մահվան վիճակում է գտնվել:

Բժիշկները տուժածի մոտ մարմնի տարբեր հատվածներում եւ գլխին հեմատոմաներ են ախտորոշել: Հաջորդ օրը երեկոյան դպրոցականը մահացել է, հաղորդում է 47 news.ru-ն:

Մահվան պատճառ է դարձել գանգուղեղային փակ վնասվածքը:

Նախնական տվյալներով` աղջկան ծեծելով սպանել է մայրը` 28-ամյա Ելենա Սիվիկը: Կասկածյալը եւս մեկ երեխա ունի` 11 ամսով մահացած քրոջից մեծ որդի: Ներկա պահին երկրորդ երեխան գտնվում է հորական պապի մոտ: Պայմանները, որոնցում այս պահին բնակվում է տղան, մասնագետները բավարար են համարում: