Երեքօրյա ընդմիջումից հետո այսօր` փետրվարի 28-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացան արտարժույթի առուվաճառքի գործարքներ: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.52 դրամ: Փետրվարի 17-ից հետո առաջին անգամ դոլարի միջին փոխարժեքը բորսայում 389-ից ցածր է:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 3.54 մլն դոլար: 

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը մեծամասամբ դոլարի առքի փոխարժեքն իջեցրել են մինչեւ 387 դրամ, դոլարի վաճառքը սկսում է 389 դրամից:

Նշենք, որ այսօր բորսայում բավական աշխույժ առեւտուր է ընթացել նաեւ պետական պարտատոմսերով, ինչն այնքան էլ հաճախ տեղի չի ունենում: Հիմնականում պահանջարկ են վայելել երկարաժամկետ պարտատոմսերը: Առքուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 135 մլն դրամ: