Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, փետրվարի 27-ին, Այգեզարդ գյուղից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված, 32-ամյա Արթուր Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվար ամսին երեւանյան մի վաճառակետից 5.000 դրամով դեղին մետաղից պատրաստված զարդեր է գնել, հարգավորել եւ որպես ոսկեղեն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, գրամը 10.000 դրամով (ընդհանուր` 117 գրամ) վաճառել է 62-ամյա Մարգարիտա Մ.-ին եւ վերցրել 3.000 ԱՄՆ դոլար գումար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: