Ռուսական «Տրանսաերո» ավիաընկերությունն ապրիլի 29-ից սկսում է Երեւան - Մոսկվա -Լոս Անջելոս ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Այդ մասին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովան: Ըստ նրա` թռիչքները կիրականացվեն մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի միջոցով: Թռիչքները կսպասարկեն «Արմավիա» ընկերության ուղեկցորդուհիները` ուղեւորների առավել հարմարավետության համար:
Դրանից բացի, ընկերությունը Հայաստանի բնակիչներին կառաջարկի եւս երկու ամերիկյան ուղղություն` Մայամի եւ Նյու Յորք:
«Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը հայտնել է, որ դա «Տրանսաերոյի» հետ համագործակցության միայն առաջին փուլն է, եւ հետագայում կկատարվեն ուղեւորների բոլոր ցանկությունները եւ պահանջները: «Համագործակցության համաձայնագիրը դեռ շատ ռեզերվներ ունի, որոնք հետագայում կկիրառվեն», - նշել է նա:
«Տրանսաերո» եւ «Արմավիա» ընկերությունների միջեւ Մոսկվա - Երեւան - Մոսկվա համատեղ չվերթներ իրականացնելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի նոյեմբերին:




























