Աֆղանստանում նոր ահաբեկչություն է տեղի ունեցել. պայթյուն է որոտացել աֆղանական հյուսիսային Թահար նահանգի վարչական կենտրոն Թուլուքան քաղաքի Kabul Bank բանկի մասնաճյուղում:
Ահաբեկչության հետեւանքով վիրավորվել է 10 մարդ, ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Օրվա ընթացքում սա արդեն երկրորդ ահաբեկչությունն է:
Այսօր` փետրվարի 29-ի առավոտյան հարավային Գիլմենդ նահանգի վարչական կենտրոն Լաշկարգախ քաղաքում ականապատ մեքենան բախվել էր ՆԱՏՕ-ի զորքերի շարասյանը, վիրավորվել էր ավելի քան 6 մարդ, այդ թվում` երեխաներ եւ օտարերկրացի զինծառայողներ, հայտնում է KM.RU-ն:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից մահմեդական սուրբ գրքերն այրելուց հետո չեն հանդարտվում բողոքի զանգվածային ցույցերը եւ արեւմտյան երկրների ներկայացուցիչների վրա հարձակումները:




























