Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ Հենրի Բերգստոմը գրանցվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաի» եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ եւ անդամ:
Հ. Բերգստրոմը NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենն է, ղեկավարում է ընկերության` Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը եւ միասնական ծառայությունների ձեւավորումը:
Հ. Բերգստրոմը ավելի քան 10 տարի աշխատել է արտադրական ձեռնարկություններում (Nokia, TT-Innovation), 1991թ. նշանակվել է Ֆինլանդիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Գործադիր տնօրենի տեղակալ: 2001թ. աշխատանքի է անցել Հելսինկիի Ֆոնդային Բորսայում, իսկ 2003թ., Հելսինկիի Ֆոնդային Բորսայի եւ Շվեդիայի OM AB-ի միավորումից հետո, նշանակվել է ներկայիս պաշտոնում:




























