Ռուսաստանի սեքս-խորհրդանիշներ են ճանաչվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, մերկապարող Տարզանն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը: Յուրի Լեւադայի վերլուծական կենտրոնը հրապարակել է իր վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Չորրորդ եւ հինգերորդ տեղերում համապատասխանաբար նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովն ու երգիչ Նիկոլայ Բասկովն են:
Նախագահի եւս մեկ թեկնածու` Վլադիմիր Ժիրինովսկին հայտնվել է ցուցակի 16-րդ տեղում:
Կանանց ցանկում «սեքս-խորհրդանիշը» հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան է: Երկրորդում` երգչուհի եւ հաղորդավարուհի Վերա Բրեժնեւան, երրորդ տեղում` երգչուհի Աննա Սեմենովիչը, գրում է «Նովիե իզվեստիան»:
Քսենյա Սոբչակը, ըստ Լեվադա-կենտրոնի, 7-րդ տեղում է, իսկ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն` 13-րդ:




























