Երեւանի քաղաքապետարանի՝ թատրոններ ու թանգարաններ այցելելու դպրոցականների անվճար աբոնեմենտային ծրագիրն այս տարի կրում է «Մշակութային գարուն» խորագիրը: Մարտի 2-ից հունիսի 2-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների աշակերտները այցելելու են թատրոններ, Երեւան քաղաքի պատմության թանգարան, տուն-թանգարաններ, դպրոցականի ֆիլհարմոնիա:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի մեկնարկի օրը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի հիմնական դպրոցների 300 աշակերտները Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում դիտել են բուլղարացի դրամատուրգ Ստանիսլավ Ստրատիեւի «Ավտոբուս»-ը: Մարտի 2-ին մայրաքաղաքի աշակերտներն աբոնեմենտային ծրագրով այցելել են նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոն եւ դպրոցականի ֆիլհարմոնիա:




























