Այսօր` մարտի 2-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արգավանդի կամրջի մոտակայքում այրվում է միկրոավտոբուս:
ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ ամբողջությամբ այրվում են «Երազ» մակնիշի 61 ՏՕ 313 համարանիշի եւ «Կրայսլեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.46-ին, մարվել` ժամը 15.51-ին:




























