Մարտի 3-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 5֊րդ կմ-ին Mercedes Brabus մակնիշի 15 ՏՍ 154 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.45-ին ավտոմեքենան (2 ուղեւոր) դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: