Երեւանում, մարտի 3-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց 21 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների ժամանումը` հարազատները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել 77-ամյա Երանուհի Ջանոյանի դին:




























