Մարտի 5-ին, ժամը 02.30-ին, ոստիկանություն է դիմել  Գյումրի քաղաքի  26-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, որ մարտի 4-ին, ժամը 16.00-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալված բարեկամուհին ննջասենյակի պահարանի դարակից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 1 մլն դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: