Երեւան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին, մարտի 4-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶԵԼ»  մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: