Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Եռաբլուր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու սպարապետի հիշատակին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 53 տարեկան: