Այսօր` մարտի 5-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի 158-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում հայտնաբերել 82-ամյա Վիկտոր Սիմոնյանի դին:




























