Այսօր` մարտի 5-ին, ժամը 13.00-ին «ՀԵՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով Լոռիի մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով հոսանքազրկվել է 15 գյուղ (Սպիտակի տարածաշրջան): «ՀԵՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցների ուժերով իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: