Մարտի 5-ին, ժամը 18.58-ին «1-03» ծառայության հերթապահից ստացվել է տեղեկատվություն, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքին հարակից կրպակից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Վարդգես Եղիազարյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























