Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի ընդամենը 4 մեքենա:

Մարդու Իրավունքների Պաշտպանի Աշխատակազմի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ունի 4 ծառայողական ավտոմեքենա, որից 2002թ. արտադրության «ՎԱԶ 21214» մակնիշի մեքենան սպասարկում է գործերի կառավարչությանը, 2003թ. արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի մեքենան` Պաշտպանի տեղակալին, 2004թ. արտադրության «ԳԱԶ 31105-120» մակնիշի մեքենան սպասարկում է արագ արձագանքման խմբին, իսկ 2006թ. արտադրության «Նիսան Մաքսիմա» մակնիշի մեքենան` պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Բոլոր մեքենաներն էլ անհրաժեշտության դեպքերում օգտագործվում են նաեւ վարչության պետերի կողմից:

Պաշտպանն ունի «Ֆոլքսվագեն» մակնիշի մեկ անձնական ավտոմեքենա, որը գնել է դեռեւս 2008 թվականին: