Թերթը գրում է, որ երեկ «Ռենեսանս» ռեստորանային համալիրում Արարատի ղեկավարությունն ու ողջ ադմինիստրատիվ կորպուսը մեծ կերուխում են արել: «Մարզպետ Էդիկ Բարսեղյանն առաջիկա ընտրությունների հետ կապված առաջին հավաքը որոշել է մեծ շուքով անել և հրավիրել է մոտ 500-600 հոգու ու հենց տեղում` սեղանների շուրջ էլ հրապարակել իրենց առաջիկա անելիքները: Հավաքի ամեեակարեւոր հայտարարությունը եղել է Արարատի ընտրատարածքներում ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուների հարցը: Լոնդիկը հրապարակել է այն անձանց անունները, որոնց համար պետք է աշխատեն հավաքվածները: Սակայն եթե Մուրադ Մուրադյանի անունը վաղուց հայտնի էր, թիվ 17 ընտրատարածքի հարցը մինչեւ երեկ պարզ չէր: Այս տարածքի հետ կապված` հնչում էին Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի, եւ Ալիկ Սարգսյանի անունները: Երեկ ասվել է, որ առաջադրվելու է Ջոնիկ Աբրահամյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Տեղադրություն




























